▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կասպարովը՝ նոր տեսահոլովակի, առաջիկա անելիքների ու ամուսնալուծության մասին

Life.panorama.am-ը գրում է. Գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն ու Dj Armani-ն  նոր տեսահոլովակ են ներկայացրել. «Սիրահարվելա»` այսպես է կոչվում նոր երգը, որի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Վլադիմիր Պողոսյանը:

Մեզ հետ զրույցում Հայկ Կասպարովը պատմել է նոր համագործակցության ու առաջիկա անելիքների մասին:

«Միջոցառումներից մեկի ժամանակ ծանոթացա Dj Armani-ի հետ ու միտք ծագեց միասին երգ ունենալ: Համատեղ աշխատելու գաղափարն առաջանալուց հետո սկսեցինք աշխատել երգի վրա, իսկ երբ այն վերջնական տեսքի բերեցինք, հասկացանք, որ շատ գեղեցիկ է ստացվել ու այն պետք է տեսահոլովակ ունենա»,- նշեց Հայկն ու հավելեց, որ երգի հեղինակների՝ Նիկ Եգիբյանի ու Վլադիմիր Պողոսյանի հետ լավ ընկերներ են ու համատեղ աշխատանքն այսքանով չի սահմանափակվի.

«Մեր նույն թիմով պլանավորում ենք կարճ ժամկետներով եւս մեկ երգ ներկայացնել, այնպես որ, նորություններն առաջիկայում իրենց երկար սպասեցնել չեն տա, հատկապես որ արդեն իսկ մեկ այլ նոր տեսահոլովակ ունեմ, որը դեռեւս չգիտեմ՝ երբ կհանձնեմ հանդիսատեսիս դատին»,- ընդգծեց նա:

Հարիցն՝ գտնվելով Գերմանիայում՝ Հայկը չի՞ ցանկանում երգացանկում օտար լեզվով երգեր ներառել, երգիչը պատասխանեց.

«Դե հաստատ հազիվ թե գերմանացուց  լավ գերմանարեն երգեմ, սակայն մի օր դրա ժամանակն էլ կգա: Թեեւ շատ եմ կարեւորում հենց հայերենով երգել, չէ որ ես հայ եմ՝ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում»:

Անդրադառնալով իր ամուսնալուծությանը՝ երգիչը կտրուկ նշեց.

«Այս հարցը շրջանցենք, այդ թեման փակված է ու անձնական թեմայով ոչինչ չեմ պատրաստվում խոսել»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее