▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Հունանյանը՝ նոր տեսահոլովակի և ապագա ծրագրերի մասին

«X Factor» նախագծից հայտնի դարձած Հայկ Հունանյանը ամառային վառ գույներն ու ջերմ տրամադրությունը փոխանցել է իր շատ գունավոր՝ «Իմն ես» տեսահոլովակի միջոցով:
Life.panorama.am-ին երգիչը պատմեց, որ տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են դեռ ամռան կեսին, սակայն հատուկ դիտավորությամբ այն որոշեց ներկայացնել աշնանը. «Շատ կցանկանամ, որ ամառային ուրախ տրամադրությունը շարունակվի աշնանը ինչու չէ նաեւ իմ նոր տեսահոլովակի միջոցով»,- նշեց նա:

Հայկը պատմեց, որ նոր երգն ու տեսահոլովակը ներկայացնելու հարցում իր մեծ դերակատարումն է ունեցել Նիկ Էգիբյանը. «Նախ նշեմ, որ որոշեցինք այս անգամ հանդիսատեսին ներկայանալ մի փոքր ոճափոխված, որը կանդրադառնար թե երգի, թե իմ արտաքին տեսքի վրա: Մարդիկ ինձ սովոր են տեսնել ավելի լիրիկական ոճի կատարումներով, իսկ այս երգն ու տեսահոլովակը իսկապես նորություն կլիներ: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն է Նիկ Էգիբյանը, տեսահոլովակի ռեժիսորությամբ էլ հենց ինքն է զբաղվել: Ի դեպ, բացի տաղավարային կադրերից, նկրահանումներն իրականցվել են Երեւանում եւ Սեւանում»,- նշեց Հայկ Հունանյանը:

Մշտապես հանգիստ, լիրիկական ոճում հանդես եկող Հայկին իր երկրպագուները այս տեսահոլովակում տեսնում են պարելիս, ինչը, իր խոսքերվ, անսպասելի էր նախեւառաջ իր համար. «Նշեմ, որ տեսահոլովակում ներկայացվող պարը բեմադել է Անի Նիկոյանը, ով իմ շատ լավ ընկերն է: Նկատեմ, որ տեսահոլովակի իրականցման համար իսկապես պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, հենց այդ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ էլ Անին կարողացավ ինձ պարեցնել, ինչը մեծ հաջողություն է ինձ համար»,- պատմեց երգիչը:

Հայկ Հունանյանը խոստացավ այսուհետ շատ ավելի ակտիվ աշխատել. «Քանի որ աշխատում եմ նաեւ Ատոմակայանում որպես ինժեներ, մի փոքր զբաղվածությունս խանգարում էր երգով ավելի ակտիվորեն զբաղվել, բայց խոստանում եմ այսուհետ դադարներ չտալ, ավելին ասեմ, մեծ ցանկություն եւ հույս ունեմ այս տարի եւս մեկ տեսահոլովակ ներկայացնել, բայց արդեն իմ սիրելի՝ լիրիկական ոճում»,- նշեց նա:

Ի դեպ, Հայկ Հունանյանի փոքրիկը օրեր առաջ դարձավ երկու տարեկան, երգիչը խոստացավ, որ իր դստեր համար անպայաման մի երգ է ներկայացնելու. «Աղջիկս իմ կյանքի իմաստն է, ապագայում շատ եմ ցանկանում նրան նվիրված երգ եւ տեսահոլովակ ներկայացնել»,- նկատեց երիտասարդ հայրիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее