Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկ Չոբանյանը 44-օրյայից հետո սկսված ամենօրյա հայրենահանձնումի ու դավաճանությունների պայմաններում ոչ միայն չթողեց մարզպետի իր պաշտոնը, ոչ միայն դրանից հետո էլ հաճույքով վերցրեց նախարարի աթոռն ու շարունակեց սեղմել ազգակործան պատուհասի ձեռքը, այլև մարզում ակցիաներ իրականացնող դաշնակցական տղերքին՝ Տավուշի մարզային պատասխանատու Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ, փորձում էր համոզել, թե չի՛ կարող Տավուշից մի սանտիմետր տարածք հանձնվել։
Ավելին, սահմանազատմամբ ու դրանով իսկ տարածքների հանձնման հարցով մտահոգված մադկանց էլ սույն հայրենասերը աջուձախ նիկոլավարի փորձում էր լռեցնել, թե, իբր, մենք այս թեմայի մասին պետք է շատ զգույշ լինենք, պետք է առհասարակ չխոսենք այս թեմայով, սրանով մենք օգնում ենք մեր թշնամուն: Նա անգամ դատական հայց էր ներկայացրել թեման բարձրաձայնող Հրանտ Բագրատյանի դեմ։
Ի դեպ, Հայկ Չոբանյանը նաև այդ ժամանակ հայտարարել էր, թե, եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի՝ առաջինն ինքը կանգնած կլինի սահմանին՝ վտանգը չեզոքացնելու:
Թե ի՞նչ տեղի ունեցավ 2024թ․ Կիրանցում և հարակից հատվածներում՝ բոլորս տեսանք։
Այսօր էլ տեսա, որ Հայկ Չոբանյանը խորհրդավոր դեմքով նստած է և ազգակործան պատուհասի հետ կառուցում է «իրական Հայաստան», որտեղ իր հայրենի Տավուշ գյուղը հավանաբար կստանա «իրական» անունը՝ Թովուզ, իսկ ինքը իր սովորության համաձայն կարող է շուտով հայտարարել, թե Տավուշի մարզ ոչ մի ադրբեջանցի վերաբնակվելու, և որ ինքը նման դեպքում առաջինն ինքը կանգնած կլինի սահմանին՝ վտանգը չեզոքացնելու․․․
Հ․Գ․ Հայկ Չոբանյանն էս անգամ է՞լ է մարզի դաշնակցականներին փորձելու համոզել հակառակը կամ Հրանտ Բագրատյանին ադրբեջանցիների վերադարձի մասին ահազանգելու համար դատի տալո՞ւ է՝ այ դա չգիտեմ․․․»։
«Հայկ Չոբանյանն ազգակործան պատուհասի հետ կառուցում է «իրական Հայաստան»»․ Վահե Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее