▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Բաբուխանյանը` Արսինե Խանջյանի մասնակցությամբ մերկ տեսարանների մասին

Դիտորդական առաքելություն կարող են անցկացնել տարբեր մարդիկ, և ոչ մեկի իրավունքը մենք չենք կարող սահմանափակել: Լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով հարցին՝ դե՞մ է, որ Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը դիտորդական առաքելություն իրականացնեն ԱԺ ընտրությունների ժամանակ:

«Ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ»,- նշեց Հայկ Բաբուխանյանը:

Նա ընդգծեց, որ եթե դիտորդական առաքելությունն իրականացվում է օրենքի շրջանակում՝ համապատասխան կարգով, պետք է իրավասու մարմինը որոշի՝ այդ մարդիկ իրավունք ունե՞ն դիտորդական առաքելություն իրականացել, թե ոչ. «Կլինի Պետրոսը, Պողոսը, թե Կիրակոսը՝ կորոշի համապատասխան  մարմինը»:

Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը, որի հիմնադիրը Հայկ Բաբուխանյանն է, անդրադառնալով նրան, որ Արսինե Խանջյանը Սերժ Թանկյանի հետ պատրաստվում է գալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, հոդված էր հրապարակել ««Արդար ընտրությունների» համար պայքարող Արսինե Խանջյանը նկարահանվել է ամբողջովին մերկ (18+) » վերնագրով, որում նշված էր, որ Արսինե Խանջյանը նկարահանվել է «IRMA VEP» ֆիլմում ՝1996 թ-ին։

Հարցին, թե մերկ լինելը անարդարության նշա՞ն է Հայկ Բաբուխանյանը պատասխանեց.

«Տարօրինակ հարց եք տալիս, նայած ինչ պայմաններում»:

tert.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее