▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերին հաջողվել էր համոզել մեզ, որ Կարմիր Քրդստանի բնակիչները քրդեր են եղել. ադրբեջանցի ակդեմիկոս

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին:

Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից: Բոլորը գիտեն, որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ: Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է, որ չզարմացա, որ այս անձն ադրբեջանցի ակադեմիկոս է: Այո՛, սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը:

Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին, Գյոհվար խանումը նախ նշել է,որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը: «Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը»,-ասել է ազերի ակադեմիկոսուհին:

Ու այստեղ ավարտվում է ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները:

Անդրադառնալով Քրդստանի անխախության ճանաչման հարցին Գյոհար Բախշալիևան ասում է.«Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր, քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան»: Պարզվում է, ըստ Գյոհվարի, որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում, եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում: Համոզված եմ, որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի, քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ: Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է, քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը:

Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է, որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝պատճառաբանելով,որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը: Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:Ըստ Գյոհվարի,այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ: «Այո,20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևինկերը որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել: Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել: Սխալ կարծիք կա,որ Քելբաջարի, Զանգելանի,Կուբաթլուի և Լարինի շրջանի բնակիչները եղել են քրդեր: Դա այդպես չէ: Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին: Պարզապես ժամանակին,հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ,որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր»,-զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան:

Նախ, ազերի ակադեմիկոսն անկեղծանում է,որ իրենք պատմություն չունեն և չգիտեն: Նրանք փաստերով չեն խոսում: Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնաված: Երկրորդը,կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ,որի արդյունքում հայերը ևս տուժել են,քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում: 

Հիշեցնեմ,որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից,որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը:Դա նրանց կիսով չափ հաջողվել է: Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը: Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում,որտեղ,ըստ անկախ տվյալների,որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն,բնակչության 73 % կազմում էին քրդերը,իսկ 26 % ՝ ադրբեջանցիները:1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ: Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին,ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե.Պչելինան,ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում:

Զարմանալ կարելի է:Ինչու՞ պետք է պատնական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին,որ այդտեղ պատմանակնորեն քրդեր են բնակվել:
Խեղճ արևելագիտություն,որ աշխարհում կա Գյուհվարի նման ակադեմիկոսներ:

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее