Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքիան դժգոհում է, որ իր հայ հպատակները քաղաքացիություն են ստանում այս երկրում, ոչ բարեխղճության հիման վրա, այլ որպեսզի հետո վերադառնան իրենց ծննդավայրեր եւ խռովություններ կազմակերպեն:
Այս դժգոհությունը առանց հիմնավորման չէ: Այս երկրում հայերեն լեզվով հրատարակված ամսագիրն իր ընթերցողներին հստակորեն խորհուրդ է տալիս իրագործել, կազմակերպել եւ մասնակցել Արեւելյան նահանգներում թուրքական իշխանությունների դեմ շարժմանը: Օսմանյան կայսրությունը հայտարարել է 1868 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում բնակություն ստացած հայերից գույքը բռնագանձելու իր մտադրությունից հրաժարվելու մասին․․․
․․․ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիության վերաբերյալ պայմանագիր չկա, Կոստանդնուպոլսի մեր նախարարին հանձնարարվել է, որ ճանաչելով կառավարության իրավունքը հայտարարած քաղաքականության նկատմամբ, նա պետք է պաշտպանի նրանց (ԱՄՆ հայ քաղաքացիներին) անպարկեշտ և կոշտ վերաբերմունքից:»
ԱՄՆ Նախագահ Քլիվլանդի ուղերձը ԱՄՆ Կոնգրեսին, դեկտեմբեր 1893թ․»:


