Նյու Յորքի Լինկոլն կենտրոնում կայացել է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված համերգ. ելույթ են ունեցել «Վահագն Հայրապետյան տրիոն» և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ներկայացնելով ժողովրդական և ազգագրական երգերի ժամանակակից մշակումներ, իսկ ողջույնի խոսքով ներկաներին դիմել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Համերգին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: