Դերասան Ռաֆայել Երանոսյանը հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Ռուբեն Առաքելյանին: Դերասանն իր միկրոբլոգում Ռուբենի հետ լուսանակար է հրապարակել` գրելով հետևյալը.
«Հանդիպեցի ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված հերոս Ռուբենին: Նա բուժում է ստանում Գերմանիայի Բոնն քաղաքում: Երևի թե իմ ներկայությամբ կարողացա մի փոքր հավատ ներշնչել. նա այսօր դրա կարիքը շատ ունի: Առողջություն քեզ, հերոս, հայը քո կարիքը շատ ունի»: