▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի Սոֆի Մանասյանը հանդիպել է Անջելինա Ջոլիի հետ

Wnews.am-ը գրում է.

Ղազախստանում ծնված, հայազգի Սոֆի Մանասյանը հանդիպել է Անջելինա Ջոլիի հետ:

Աղջիկը, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում, Instagram- իր էջում լուսանկար է հրապարակել Էնջիի հետ:

Սոֆիի մայրիկի՝ Օլգայի խոսքով, լուսանկարն արվել է Ասիական կինոփառատոնի ժամանակ: Անջելինա Ջոլին ներկայացնում էր «Սկզբում նրանք սպանեցին հորս»ֆիլմը:

«Սոֆին հիացած էր Ջոլիով: Երբ նա պատրաստվում էր լքել դահլիճը, անվտանգության աշխատակիցները ազատում էին տարածքը մարդկանցից, սակայն երբ Ջոլին ամբոխի մեջ տեսավ Սոֆիիին, ասաց՝ ի՞նչ եք անում, նա երեխա է, թողեք նրան ինձ մոտ: Ապա նա կանչեց Սոֆիին՝ ասելով. Come on, honey, ի՞նչ է քո անունը»,- պատմել է Սոֆիի մայրը:

Նշենք, որ Սոֆի Մանասյանը Ղազախստանում հայտնի է դարձել պարային նախագծերում իր մասնակցության շնորհիվ:

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее