Երեկ կայացավ ռուսական «Голос» նախագծի նոկաուտ փուլը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև հայազգի մասնակիցներից մեկը՝ Սևակ Խանագյանը, ով երգչուհի Պալինա Գագարինայի թիմից էր: Ցավոք սակայն, նա դուրս մնաց հետագա պայքարից: Ավելացնենք, որ Սևակը կատարել է Վալերի Մելաձեի հայտնի հիթերից մեկը՝ «Красиво» ստեղծագործությունը: