▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տրանսպորտային միասնական տոմսեր կներդրվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ հնարավոր է ներդվի միասնական տոմսերի համակարգ: Սա ենթադրում է էլեկտրոնային քարտի ներդրում, որով ուղևորը կկարողանա երթևեկել ցանկացած վայր՝ վճարելով հենց քարտի միջոցով:

«Քարտի վրա կլինի որոշակի գումար, որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը:

Ըստ Մարտիրոսյանի, այս գործընթացը կարող է հանգեցնել նաև սակագների իջեցման։

Երևանում մետրոյի, ավտոբուսների և երթուղային տաքսիների գինը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսն արժե 50 դրամ: Ներկայումս, վճարման համակարգը կատարվում է գումարը վարորդին անմիջապես փոխանցելու միջոցով:

Նախարարը նաև ասել է, որ նախատեսված են տրանսպորտային համակարգի ևս մի քանի փոփոխություն: Մասնավորապես, մարզային երթուղիները, որոնք պատկանում են տարբեր սեփականատերերի, կսպասարկի մեկ ընդհանուր օպերատոր:

Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее