▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում տեսնում ենք թևերը քշտած պաշտոնյաների, ովքեր սրսկվում են...»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Axasi_Enoqyan.jpg

«Հայաստանի շուրջն ինտենսիվ զարգացումներ են։ Հազարից ավելի ադրբեջանցի զինվորներ դեռ մեր երկրի տարածքում են, ադրբեջանցիները փակել են դեպի Հայաստանի հարավ տանող ճանապարհը, ադրբեջանական ինքնաթիռներն են թռնում Հայաստանի վրայով, Իրանը զորավարժություններ է անում, Ադրբեջանն ու Թուրքիան՝ նույնպես, Ռուսաստանը 3+3 ֆորմատ է նախապատրաստում, և գրողի ծոցն ուղարկում Մինսկի խումբը։

Այս ամենը Հայաստանի վերաբերյալ է և Հայաստանի շուրջ։ Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, կարծես թե ոչ մի կապ չունի այս ինտենսիվ զարգացումների հետ։

Հայաստանում տեսնում ենք թևերը քշտած պաշտոնյաների, ովքեր սրսկվում են, ընդդիմության, որն ինչ-որ հարցեր է տալիս պատերազմի մասին, իսկ պատերազմը քաղաքական գործոնից աստիճանաբար վերածվում է հեռավոր պատմական իրողության։

Հայաստանը դարձել է պարսատիկի քար, որին ուղղություն և արագացում են հաղորդում արտաքին ուժերը, իսկ ներքին ուժերը մատաղացու ոչխարի հեզությամբ սպասում են, թե իրենց ով և երբ է զոհաբերելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее