▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սպանել են ռուսաստանաբնակ բժիշկ Մարինա Հայրապետյանին և նրա ամուսնուն

Արամուսում և Զովաշենում սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայ էնդոկրինոլոգ էր (նկարում)։ Նա և ամուսինը արձակուրդի ժամանակ հայրենիք էին եկել

Ռուսաստանի Ռոստով քաղաքում  բնակվող  և աշխատող էնդոկրինոլոգ Մարինա Հայրապետյանը և նրա ամուսինը սպանվել են Զովաշենում․նրանք ժամանել էին հարսանեկան արարողությանը մասնակցելու։

Այս մասին գրում են ռուսական կայքերը՝ նշելով, որ  ըստ վարկածի, հանցագործը զույգից  պահանջել է մեքենայի բանալիները, իսկ տղամարդը հրաժարվել է տալ, որից հետո չարագործը կրակել է նրանց վրա, ապա փախել մեքենայով։  Ավելի ուշ ոստիկանները  զինված հանցագործին գտել են նույն Audi-ի մեջ՝  Զովաշեն գյուղում։

Հարազատները դեպքի մասին իմացել են միայն մեկ օր անց, երբ զույգին որոնելիս նրանց մարմինները հայտնաբերվել են տաղավարում։

61–ամյա Թ. Խ.-ն մինչ այդ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին՝ կենցաղային հարցերի պատճառով։

Մարինե  Հայրապետյանը 21 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ էր և 2022 թվականի տվյալներով 3–րդն էր Ռոստովի մարզի էնդոկրինոլոգների շարքում։ Նա 15-ամյա դուստր ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее