▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՈՒԺ ՏՈՒՐ ՄԵԶ, ՀՈՒՅՍ ԵՎ ՀԱՎԱՏ
Հայաստանում ոչ մի լավ գործ չի ներվում։ Զարմանքից քար կտրեցի, երբ իմացա ինձնից ծածուկ, քեզնից ծածուկ, իր իսկ անձը չկարևորելով` բարեպաշտությունից ծածուկ Հայաստանում որքան բարեգործություն է կատարել Սամվել Կարապետյանը...

Չներվեց։

Հայոց դրոշը և հայի անունը աշխարհում ինչ ճանաչման բերեց Հենրիխ Մխիթարյանը...

Չներվեց։

Համաշխարհային շախմատի պատմության մեջ հայի անունը` թե անձնակամ և թե թիմային ինչ նվաճումների հասցրեց Լևոն Արոնյանը... Ով հաղթել է, և այսօր էլ հաղթում է։

Չներվեց։

Նրանք կամ բանտում են, կամ հայրենիքից դուրս` վտարանդի...
Տեր Աստված, ուժ տուր մեզ ապրելու մեր երկրում, հույս տուր և հավատ չլքելու Ավետյաց երկիրը մեր, որ կոչվում է Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее