«Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի կարող լինել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության մասին:
Դիտարկմանը, թե հազարավոր ցուցարարներ հիմա շրջափակում են տարբեր գերատեսչություններ՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ցուցարարների իրավունքն է՝ ազատ երթեր կազմակերպել»:


