Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգը կշտամբում է ՍԱՍ-ի Արտակին:
Կողմ եմ՝ իրեն դատենք:
Հետո դատենք բոլոր խոշոր գործարարներին, քանի որ իրենք էլ են հաստատ նույնը արել:
Հետո դատենք փող բաժանած ռեյտինգայիներին:
Հետո դատենք փող բաժանող- ձայն բերողներին:
Հետո դատենք փող վերցրած ընտրողներին:
Հետո դատենք գործադիր իշխանության բոլոր մակարդակի ղեկավարներին՝ նույն ՍԱՍ-ի հոդվածով:
Հետո դատենք դպրոցների համարյա բոլոր տնօրեններին:
Հետո դատենք բոլոր համայնքապետերին:
Հետո դատենք զինվորականներին:
Հետո դատենք...
Քանի՞
100 000 մարդ կհայտնվի բանտում:
Մի քանի:
Այս փաստը ձեզ դեռ չի հուշու՞մ, որ սխալ գնացք եք նստել, ու անիմաստ բռնկումների փոխարեն իջնել է պետք դրանից...


