▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում մարդիկ անվճարունակ են, հիմնական եկամուտը լինում է դրսից. Նանա

Նանան վերջին շրջանում կրկին ուշադրության կենտրոնում է, իսկ մենք սիրում ենք նման սելեբների, հետևաբար որոշեցինք նրան հրավիրել բլից զրույցի:

Բ.-Ո՞ր փուլում է Ձեր և Նիկ Էգիբյանի համագործակցությունը:

Ն.-Նիկ Էգիբյանի հետ համագործակցությունս միանշանակ գտնվում է առաջնային փուլում:Շուտով իմ երկրպագուներին կներկայանամ երկու նոր տեսահոլովակով, որոնցից մեկը` Նիկի հետ համագործակցությունն է:

Բ.-Ձեր բջջայինի մեջ ունե՞ք Ձեր իսկ կիսամերկ լուսանկարները:

Ն.-Նախ` սկսենք նրանից, որ բջջային հեռախոսը կիսամերկ  լուսանկարներ անելու համար չէ:Ո՛չ, չունեմ և չեմ էլ ունենա:Ավելի ցիվիլ հարցեր կարելի է տալ:

Բ.-Արևածաղի՞կ, թե՞ դդմի կորիզ:

Ն.-Դդմի կորիզ:

Բ.-Հայաստանում համերգներ չլինելու պատճառը եկամուտի քիչ լինե՞լն է:

Ն.-Ես մի քանի ամիս առաջ եմ ավարտել ՀՀ մարզերում տեղի ունեցած մենահամերգներս:Այնպես չէ, որ Հայաստանում ընդհանրապես համերգներ չեմ ունենում:Իսկ եթե հարցը վերաբերում է կորպորատիվ երեկոներին, ապա Հայաստանում մարդիկ վճարունակ չեն, դրա համար հիմնական եկամուտը լինում է դրսից:

Բ.-Ո՞րն է եղել ամենավատ քննադատությունը Ձեր հասցեին:

Ն.-Ես քննադատված երգչուհի եմ, շատ են եղել վատ քննադատություններ, բայց ես դրանց վերաբերվում եմ ԺՊԻՏՈՎ:Ես երգել եմ, երգում եմ ու շարունակելու եմ երգել իմ երկրպագուների համար և ժամանակ չունեմ պարապ մարդկանց վրա անիմաստ ժամանակ վատնելու:

Բ.-Կտեսնե՞նք Ձեզ ռոք ժանրում:

Ն.-Ո՛չ:

Բ.-Կերգե՞ք իմ հարսանիքին:

Ն.-Եթե լինի հրավեր, և եթե լինեմ Հայաստանում, ապա՝ սիրով:

Բ.-Վախենո՞ւմ եք առանց heavy make-up-ի ներկայանալ:

Ն.-Ես ոչ ոքից ու ոչնչից չեմ վախենում:Իմ էջին հետևողներն ինձ առանց մեյք-ափի տեսել են, քանի որ հրապարակել եմ այդպիսի նկարներ:Ես խնդիր չունեմ:

Բ.-Կարմիր շրթնե՞րկ, թե՞ կարմիր գինի:

Ն.-Երկուսն էլ:

Բ.-Ձեր լեզուն էլ է մրմռո՞ւմ ընկույզ ուտելիս:

Ն.-Ո՛չ, չի մրմռում:

Աղբյուրը` Bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее