«Ես ուրախ եմ անչափ. վերջապես գիտակցվեց, որ Հայաստանում կազմակերպվող միջազգային ձեռնարկի չափաձողը «Հասմիկ Պապյան» երևույթն է պայմանավորում իր պատկառելի ներկայությամբ»,-գրել է Նաիրա Դիվանյանը ֆեյսբուքյան էջում ՝ հիշեցնելով,որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը վարում էր աշխարհահռչակ հայ օպերային երգչուհին:
Նշենք, որ մինչ այս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացվող համահայկական ձեռնարկները սովորաբար վարում էին հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավար-հաղորդավարուհիներ:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: