▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է կողմնորոշվել դեպի ԵՄ. Պեսկով

Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որն իրավաբանորեն պարտավորեցնում է Երևանին կողմնորոշվել դեպի Եվրոպական ինտեգրացիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»:

«Հայաստանում ընդունվել է համապատասխան օրենք, որն, ըստ էության, իրավաբանորեն արդեն պարտավորեցնում է կառավարությանը և Հայաստանի պետական իշխանության բոլոր մարմիններին կողմնորոշվել դեպի Եվրոպական ինտեգրացիա»,-ասել Է Պեսկովը լրագրողներին:

***

Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, դա միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ:

Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դա հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը։ Սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։

«Եկեք իրերը կոչենք իրենց անունով՝ սա մեր օգնությունն է Հայաստանին»,-հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներն առաջիկայում չեն սպասվում, դրանք արդեն վերջերս են եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ոչ, դրանք վերջերս են եղել, վերջերս են եղել, դեռ նման ծրագրեր չկան»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում սպասվում են արդյոք Պուտինի և Փաշինյանի շփումները:

***

Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, նա աշխատանքային մակարդակով կմասնակցի Աստանայում կայանալիք միության գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում:

«Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ, կմասնակցի, երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, դա հասկանալի է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее