Life.panorama.am-ը գրում է. Օրերս երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր՝ «Թե մոտենայիր» երգն ու տեսահոլովակը, որի խոսքերի ու երաժշտության հեղինակն է «Ֆուլ հաուս»-ից հայտնի Գոռ Հակոբյանը:
Կայքին երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակի, այլեւ առաջիկա աշխատանքների ու երեխաների մասին:
«Իրականում այս տեսահոլովակս դեռ նախորդ տարվա վերջին էր պատրաստ, սակայն որոշեցի նոր տարում այն ներկայացնել, քանի որ տոների հետ կապված զբաղվածությունս մեծ էր: Տեսահոլովակիս ռեժիսորը Նիկ Եգիբյանն է, ում հետ միշտ հետաքրքիր աշխատանքներ են ստացվում»,- նշեց նա:
Իրինայի նոր երգը կրկին կոմերցիոն է համարվում, որը շատ հաճախ քննադատվում է հանդիսատեսի կողմից: Թե ինչո՞ւ է նա կրկին այս ոճն ընտրել ու ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին, պատասխանեց.
«Տարիներ առաջ ներկայացրի «Ամենալավը դու ես ու ես» երգը ու չեմ վախենա ասել, որ այն ժամանակ ես էի առաջինը մեր երկրում, ով հանդես եկավ այդ ոճում: Կոմերցիոն ոճն իմն եմ համարում: Ինչ վերաբերվում է քննադատություններին, իմ անձնական փորձով ես համոզվել եմ, որ քննադատվում են այն գործերը, որոնք առավել մեծ դիտողականություն ունեն ու ավելի շատ են սիրվում: Նշանակում է, որքան քննադատում, այնքան էլ դիտում են. սա հետաքրքիր փաստ է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում