▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ահագնանում է ֆիլհարմոնիկ շարժումը. ռաբիսը խուճապի մեջ է

ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն 92 տարեկան է: Այս առիթով նվագախումբը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` նվագախմբի և երիտասարդների կապն ամրապնդելու նպատակով: Ամեն շաբաթ արված գործերն ու առաջիկա անելիքները հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար այսուհետ բացահայտում են հայ հայտնիները: Հավելենք, որ հաղորդման ռեժիսորն Արփի Մաղաքյանն է:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նամակների հետքերով այս անգամ եկել է հումորիստ, ՀՀ վաստակավոր դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Նշենք, որ սա  ֆիլհարմոնիկի մասին պատմող 3-րդ հաղորդումն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդմանը մասնակցել են նաև ArmComedy հաղորդման հեղինակ ու հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ու Վարդան Պետրոսյանի որդին` դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը:

Ավելի վաղ,  նախագծի մասին Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայաստանում ահագնանում է ֆիլհարմոնիկ շարժումը! Ռաբիսը խուճապի մեջ է»։

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее