▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցում.Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այս մասին «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ կայացած զրույցում ասել է Կարեն Կարապետյանը: «Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее