▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը․ Կոպիրկին

ՀՀ-ն ու ՌԴ-ը քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը։

Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․

«Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են ՌԴ սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, իրավիճակի հանգստությանն ու կայունությանը։ Այո՛, կա քննարկում, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերի հիման վրա»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее