▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Ադրբեջանն անցան Եվրատեսիլ-2016-ի եզրափակիչ

Եվրատեսիլ-2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչում մեր երգչուհին՝ Իվետա Մուկուչյանը, փայլուն հանդես եկավ 07 համարի ներքո՝ Love Wave երգով և ժյուրիի ու հեռուստադիտողների միասնական քվեարկության արդյունքում անցավ եզրափակից, որ կկայանա մայիսի 14-ին, շաբաթ: 

Հայաստանի հետ միասին կիսաեզրափակչում հանդես եկող Ադրբեջանի ներկայացուցիչը  նույնպես հաջողության հասավ ու անցավ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» մրցույթում հայոց եռագույնի հետ մեր մասնակիցները ծածանում էին Արցախի դրոշը: 

Մայիսի 14-ին կայանալիք Եվրատեսիլ-2016-ի եզրափակչում այսօր ներկայացած  երկրներից հանդես կգան նաև Ռուսաստանը,Չեխիան, Նիդեռլանդները, Հունգարիան, Ավստրիան, նորվեգիան, Կիպրոսը, Խորվաթիան, Մալթան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее