Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստանին պետք է ոչ թե նոր փրկիչ, այլ՝ հավաքական պատասխանատվությամբ մի ճակատ, մի շարժում, մի նոր ժայթքում, որը ներառում է մեր բոլոր ուժերը: Եթե նույն մոդելով գնանք ընտրությունների, ինչ անցած անգամ, կառուցողական լուծում կամ հաջողություն չի լինելու: Պիտի լինի պետական այլընտրանք, այն է՝ հենասյուներ, որոնք կապահովեն կապն ու գործունեությունը տարբեր ուղղություններով՝ Արևմուտքի հետ, Ռուսաստանի հետ, կամ, օրինակ, տնտեսական, սոցիալական, անվտանգային և այլն:
«Ժողովուրդը, որ նայի այս նոր կենտրոնին, պիտի տեսնի, որ, ահա, սա ոչ թե ռուսամետ է, կամ արևմտատյաց է: Սա պիտի լինի հայաստանակենտրոն, ծրագիր ներկայացնի, ժողովրդի հետ խոսի ժողովրդի լեզվով: Ինքը պիտի տեսնի ոչ թե՝ սա այլևս սև ու սպիտակ է, նախկին ու ներկա է, սա Հայաստանին ապագա անցնելու, մի շունչ քաշելու հնարավորությունն է»:
Մանրամասները՝ այստեղ։