Համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում մոտ 30.000 թմրամոլ կա, ինչը նշանակում է, որ վիճակը վատանում է:
«2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նարկոլոգիական ծառայությունում հաշվառված է թմրամոլությամբ տառապող 6544 և ալկոհոլից կախում ունեցող 5811 մարդ: Սա այն անձանց թիվն է, ովքեր երբևէ դիմել են բուժման համար կամ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Անցած տարի թմրամոլությամբ տառապող 6010 հոգի է հաշվառված եղել, ալկոհոլից կախում է ունեցել 5750-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը՝ հավելելով.
«Թմրամիջոց օգտագործած 15 տարեկան 1, 16-17 տարեկան 2, 18 տարեկան 3, 19-27 տարեկան 1447 հոգի է գրանցված: Շատ մտահոգիչ թվեր են, զորակոչի տարիքն է հիմնականում: Կան նաև թմրամիջոց օգտագործող կանայք: 2016 թվականին եղել է 95, 2017 թվականին՝ 105 հոգի: Մինչև 18 տարեկան գրանցվել է 3, 19-27 տարեկան՝ 41 , 28-49՝ 113 կին»:
Նրա խոսքով՝ թմրամոլության աճ կա ամբողջ աշխարհում: Բացառություն է կազմել Շվեդիան, որը հայտարարել է աճի դադարեցման մասին:
Անի Կարապետյան


