ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին, իսկ թեկնածուների մասին քննարկումները կմեկնարկեն արդեն այս շաբաթ՝ ՀՀԿ ԳՄ նիստում: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասեկ է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա Սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսակցական։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե՞ ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ», - հայտարարել է Բաղդասարյանը։


