▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի «ժողովրդական» իշխանությունները հակահայ մարդասպան աննասուների հետ են կառուցում «խաղաղություն դարաշրջան»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg

«Քանզի ՀՀ ներկայիս «գերխաղաղասեր» իշխանությունն ինքնամոռաց վազելով սլանում է դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղություն դարաշրջան»` հարկ եմ համարում պարզապես հիշեցնել «հպարտ քաղաքացիներին», թե ինչ «խաղաղասիրական» գործողություններ են իրականացրել, օրինակ, միայն վերջին շաբաթվա ընթացքում իրենց թուրք-ադրբեջանական «կառուցողական գործընկերները»։

1. Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կրկին հավակնություններ է արտահայտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ, մասնավորապես, Սյունիքի՝ անվանելով հայկական տարածքներն «ադրբեջանական պատմական տարածքներ»։ Ասեմ ավելին՝ համաձայն Ադրբեջանի պետական կոնցեպտի՝ «ադրբեջանական» տարածքներ են համարվում Երևանը, Գեղարքունիքը, Տավուշը, Սյունիքը, Արարատը, Սևանը և այլն։

2. Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երն անցկացրեցին հերթական համատեղ զորավարժությունները հայկական սահմանների մոտակայքում։

3. Ադրբեջանն ակտիվորեն կառուցում է ռազմական ենթակառուցվածքներ Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքներում։

4. Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում զոհվեց հայ մարտիկ (Աստված լուսավորի նահատակված հերոսի հոգին)։

5. Թուրքիայի ԶՈւ-րը սկսել են ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսում՝ ներխուժելով Սիրիայի ինքնիշխան տարածքներ։

6. Թուրքիան սպառնում է սկսել ռազմական գործողություններ Հունաստանի դեմ, այսպես կոչված, «Էգեյան քեյսի» ներքո։

7. Թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի ներկայացուցիչներն իրենց կառավարությունների հովանու ներքո անցկացրել են Ստամբուլում ինչ-որ իբր «գիտաժողով», որի հիմնական նպատակն էր կրկին հերքել Հայոց ցեղասպանութուն իրողությունը։

Այսպիսին էր անցած շաբաթը վայրենի և հայասպան թուրքերի և ադրբեջանցիների համար։

Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանի «ժողովրդական» իշխանությունները հենց այս հակահայ մարդասպան աննասուների հետ են կառուցում «խաղաղություն դարաշրջան»։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Հ. Գ. Ապագա Կա... վայելե՛ք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее