«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի շրջանակում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ԼՂ խնդրի վերջնական կարգավորմանը:
«Թշնամական պետության ղեկավարը բացել է բոլոր խաղաքարտերը՝ նշելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարի առջև դրված են խաղաղության պայմանագրի պահանջներ:
Դրանք են.
1. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականության ճանաչում՝ Արցախից հրաժավել,
2. Սյունիքով ացնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ՝ միջանցք,
3. Սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա:
Ամենավտանգավորն ու ստորացուցիչն այստեղ այն է, որ նա պնդում է, որ խաղաղության այս պայմանների հետ համաձայն է ոչ միայն Հայաստնի կառավարության ղեկավարը, այլև Հայաստանի «ժողովուրդը»:
Որպես իր այս պնդման հիմնավորում՝ նա բերում է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները:
Այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը համաձայն է Ադրբեջանի նախագահի հետ, դա նորություն չէ. սա բազմիցս հաստատվել է վերջին 3 տարիների ընթացքում իր կատարած քայլերի ու արտահայտած մտքերի շարքում:
Հիմա մնում է հասկանալ, Հայաստանի ժողովուրդը համաձա՞յն է Ալիևի հետ և պատրա՞ստ է կատարել նրա բոլոր պահանջները:
Մեզ սպասում են ճակատագրական գործընթացներ և մեզնից յուրաքանչյուրն ունի իր անելիքն ու պատասխանատվությունը՝ Հայկական երկու պետությունները պահելու, ուժեղացնելու և հետագայում մեր երեխաներին արժանապատիվ ժառանգություն թողնելու հարցում»,- գրել է նա: