▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի իշխանությունը նաև զբոսաշրջության զարգացումն է ձախողել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչո՞ւ են հայաստանցիները նախընտրում հանգստանալ Վրաստանում

Ծանոթս իր ընտանիքով՝ 3 հոգով, վերջերս հանգստացել է Քոբուլեթիում։ Ոչ թե տուրիստական ընկերության միջոցով է այնտեղ հյուրատուն գտել, այլ՝ իր փնտրտուքով։ Հյուրատունը շքեղ չի եղել, սակայն՝ նորմալ պայմաններով, առանց հյուրատան կողմից տրվող սննդի։ Քոբուլեթիում այդ ընտանիքի մեկշաբաթյա հանգիստը արժեցել է հազար լարի, որը համարժեք է 141 հազար դրամին։ 141 հազար դրամով 3 հոգանոց ընտանիքը քանի՞ օր կարող էր հանգստանալ Սևանի ափին, Ծաղկաձորում կամ Դիլիջանում։ Սւանի ափին, կենցաղային բոլոր հարմարություններից զուրկ վագոն-տնակի օրական վարձավճարը 15-20 հազար դրամ է։ Հայաստանի իշխանությունը բոլոր ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացումը ձախողել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее