▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երկնքի ներքո կհավաքվեն՝ զարգացնելու միտքն ու մարմինը

Հաջորդ տարի հայկական երկինքը կհամախմբի աստղագիտությամբ հետաքրքրվող ուսուցիչների ու աշակերտների:

Աստղագիտության հանրայնացմամբ զբաղվող Լեհաստանի քաղաքացի Էվելինա Գրադցկան է այդպես որոշել:

Ունենք հասարակական կազմակերպություն, որը կոչվում է «Մեկ երկնքի տակ»: Նման անուն ենք տվել, քանի որ երկինքը, որը տեսնում ենք, ամենուր նույնն է: Ուր էլ լինեմ՝ Ղրղզստանում, Հայաստանում, թե Լեհաստանում, ես նույն Արջի, Կշեռքի համաստեղությունն եմ տեսնում: Ես տանն եմ ամեն տեղ:

Մենք այժմ աշխատում ենք Ղըրղըզստանում: Ծրագիրը կոչվում է  «Ղըրղըզստանի երկնքի ներքո»: Շուտով կլինենք Հայաստանում, համաձայն եք չէ՞, որ այն կոչենք «Հայաստանի կամ հայկական  երկնքի ներքո»: Նախատեսում ենք վերապատրաստման  դասընթացներ ուսուցիչների հետ.ժամանակակից ուսուցման մեթոդները կուսումնասիրենք.սա ուսուցիչներին օգնում է ավելի հեշտ ասելիքը հասցնել աշակետներին: Կազմակերպում ենք նաև էքսկուսիաներ, արշավներ, որոնց մասնակցում են աշակերտները: Ինչպես հին Հունաստանում էր՝ զարգացնում ենք միտքն ու մարմինը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էվելինա Գրադցկան՝ հավելելով.

«Սովորեցնում ենք օգտվել նաև ժամանակակից դիտակներից՝ առցանց ծրագրի միջոցով:

Ուշադրություն ենք  դարձնում նաև մշակութային աստղագիտությանը: Հայաստանում, բնականաբար, շատ բան կա ներկայացնելու: Եղել եմ Զորաց քարերում: Այն կախարդական ու առեղծվածային վայր է: Եվ այն գիտակցությունը, որ սա դարերի պատմություն ունի, չի կարող տպավորիչ չլինել»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее