▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի եռակի դեսպանը եռյակի հայր է դարձել

Երեք երկրներում`Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը միանգամից եռակի անգամ հայրացել է: Այդ մասին նա գրել է իր ֆեյբուքյան էջում:

«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին, Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն և բարի բախտ բոլոր ընտանիքներին»:


Tigran Mkrtchyan-ի լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее