▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի էլցանցը» խոշոր գումարով կտուգանվի

armeniasputnik.am-ը գրում է.ՀԷՑ–ը կարող է խոշոր տուգանքի արժանանալ` սպառողների իրավունքները խախտելու համար։ Որոշման նախագիծն արդեն հրապարակված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։

 ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խոշոր տուգանք կկիրառի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։ Տուգանքի մասին որոշման նախագիծը նախատեսված է քննարկել հանձնաժողովի` դեկտեմբերի 6-ի նիստում։

Համաձայն հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծի` ՀԾԿՀ-ն ապրիլ-մայիսին մոնիթորինգ է իրականացրել և պարզել, որ ՀԷՑ-ը խախտումներ է թույլ տվել էլեկտրասպառման համակարգին նոր միացող կամ վերակառուցվող համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար կնքվող պայմանագրերում։ Դրանով, ըստ հանձնաժողովի, ընկերությունը խախտել է սպառողների իրավունքները։

Հայտնաբերված խախտումների հիմքով, հանձնաժողովն 2017 թ-ի հոկտեմբերի 16-ին ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել, որի ընթացքում ընկերությունից 2 անգամ պարզաբանում է պահանջել, երկու անգամն էլ`անպատասխան։

Այս փաստերի հիման վրա հանձնաժողովը մտադիր է տուգանել ՀԷՑ-ին 5 միլիոն դրամով։

Ավելին՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее