▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ամենակիսագրագետ, ամենաթերուս մարդկանցից մեկի կողմից կրթության քարոզչությունը ցինիկություն է․․․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա եթերին.

«Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվելով «ոչ մի օր առանց փուչիկ» սկզբունքով, թողարկել և Ֆեյսբուք է նետել իր կողմից փչած հերթական փուչիկը։ Այս անգամ այդ փուչիկը ոչ թե արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է։ Երևի թե տեսնելով, որ արցախյան բանակցային իր ստերը մեկ օր անգամ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են ինչպես իրական փուչիկները, Նիկոլը որոշել է փոխել պլաստինկեն։ Ավելի մեծ հակաքարոզչություն կրթությանը, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են, դժվար է պատկերացնել։ Հայաստանի ամենակիսագրագետ, ամենաթերուս, ամենաանարժեք մարդկանցից մեկը զբաղեցնում է երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնը և վայելում է ամենաբարեկեցիկ կյանքը՝ իմ ու ձեր բոլորի հարկերի հաշվին․ հետևաբար իր կողմից կրթության քարոզչությունը ցինիկություն է։ Կրթությունը իսկապես կարևոր է, սովորեք, սովորեք Նիկոլին ինադու։ Կարծում եմ՝ այլևս երբեք իր նման թերուս, անհայրենիք, անարժեք մարդ իշխանության չի լինելու Հայաստանում»,- ասում է Աշոտյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее