▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը վերջապես համաձայնեց․ Ալիև

Ելնելով Ադրբեջանի առաջարկից՝ Հայաստանը վերջապես համաձայնեց ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր Ադրբեջանի հետ՝ սկսելու սահմանազատման գործընթացը, հայտարարել է Ալիևը ՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Սա կարևոր նշան է՝ այն ցուցանիշը, որ հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մեկուկես տարի անց, Հայաստանի ղեկավարությունը և, հուսով եմ, բնակչությունը հասկանում են խաղաղության անհրաժեշտությունը։ Եվ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, և այդ հիմնարար սկզբունքները հայտնի լինեն, ապա Կովկասում խաղաղությունը կլինի կայուն։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք: Այն, ինչ մենք ցույց ենք տալիս և հայտարարում, Կովկասում խաղաղության հաստատման մեր կամքի վառ օրինակն է»,- ասել է Ալիևը, մեջբերում է Report֊ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее