Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ի զարմասն ինձ` վերջին օրերին Հայաստանի հասարակությունը աննախադեպ ադելկատ վերաբերմունք ցուցաբերեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կապված միջադեպի վերաբերյալ։ Ավելի ճիշտ, նախ նրա ձերբակալման, հետո նաև ազատման մասով։ Լապշինը ազատ է արձակվել երկու օր առաջ Բաքվի բանտախցից ու հիմա գնտվում է Իսրայելում։ Նրան ազատ է արձակել Ադրբեջանի նախագահ իլհամ ալիևը ներման շնորհմամբ, քանի որ վերջինս բազմաթիվ անգամ եղել է ԼՂՀ-ում: Նա մեղադրվում էր ադրբեջանի տարածք անօրինական ոտք դնելու համար, ինչը ըստ այդ երկրի՝ քրեորեն պատժելի է։ Բնականբանար, գտնվեցին մարդիկ, ովքեր այն ժամանակ, երբ Լապշինը հայտարարում էր բանտից, որ ճանաչում է ԼՂՀ ադրբեջանի անբաժան մաս, քննադատեցին նրան, սակայն շատերը հասկանում էին, որ այս մարդը մեծ հաշվով ուրիշ բան անել չէր կարող, քանի որ գոնե հայերը լավ գիտեն՝ ինչ են անում ադրբեջանցիները ռազմագերիների հետ։
Հետևաբար, ուրիշ բան սպասելն այս ապարագայւմ անսպասելի կլիներ ու տարօրինակ, որովհետև այդ պահին մարդու միակ գերխնդիրը ողջ մնալն է։ Եվ երեկ, երբ Լապշինը գրառումներ էր անում իր ֆեսյբուքյան էջում, բացահայտելով ադրբեջանական ռեպրեսիաները իր հանդեպ ու մեծ հաշվով այդ երկրում տիրող գաղջը, հայ հասարակության մեծ մասը սոցիալական կայքերով ողջունում էր բլոգերին ու աջակցություն հայտնում։ Սա, իհարկե, նաև որոշակիորեն քաղաքական նրբերանգ ունի, քանի որ վերջին շրջանում, նավթի գների ու Իսրայելի կողմից Ադրբեջանին թռչող անօդաչու սարքերի տրամադրման մերժումից հետո սրվել են իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, որոշակիորեն այդ երկու պետությունների միջև սառնություն կա։
Սակայն էլ ինչ պիտի անի Հայաստանը, եթե չօգտվի դրանից։ Իսկ դա արդեն քաղաքական հարց է ու դիվանագիտական փուլ թևակոխող։


