Հայաստանը «Միսիս գլոբ» մրցույթում ներկայացնող Աննա Դեմիրխանյանը 5-ամյա դուստր ունի
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Չինաստանում կայանալիք «Միսիս գլոբ» գեղեցկության մրցություն Հայաստանը ներկայացնելու է մոդել Աննա Դեմիրխանյանը: Մրցույթին մասնակցելու են գեղեցկուհիներ աշխարհի 60 երկրներից: Հատկանշական է, որ անթերի կազմված ունեցող գեղեցկուհին արդեն հասցրել է մայրանալ, նրա դուստրը՝ Ինգան 5 տարեկան է:
Աննան Դեմիրխանյանը ծնվել և մեծացել է Հայաստանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել բանկային ոլորտում, որտեղ աշխատել է 7 տարի:
Մոդելային գործունեությունը Աննան սկսել է 14 տարեկանից՝ ընդունվելով «Ատեքս նորաձևության կենտրոն»: Աննա Դեմիրխանյանը մերօրյա ամենապահանջված հայ մոդելներից է: Բացի մոդելային աշխատանքից՝ գեղեցկուհին զբաղվում է 5-ամյա դստեր դաստիարակությամբ: