▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը լքելուս պատճառն այն էր, որ «քյաբաբ» մտածելակերպը ներխուժեց ամեն ոլորտ. Արսեն Դանիելյան

 

Life.panorama.am-ը գրում է. Արսեն Դանիելյանի անունը առաջին հերթին 90-ականների ամենասիրված ֆիլմն է հիշեցնում՝ «Մեր բակը»: Այսօր նա ապրում է Մոսկվայում, ուր շատ տարիներ առաջ տեղափոխվեց ու վերջնականապես հաստատվեց: Կայքը զրուցել է նրա հետ՝ տեղեկանալով այժմյան գործունեության մասին:

Արսեն, կան անուններ, որոնք «Մեր բակը» ֆիլմի հետ են ասոցացվում եւ դուք նրանց շարքում եք: Նախ հետաքրքիր է իմանալ, թե այս շրջանում ինչո՞վ եք զբաղված, քանի որ Ձեր մասին տեղեկությունները խիստ սակավաթիվ են:

Իմ մասին տեղեկություններով Հայաստանը ոտքի չես կանգնեցի: Տվյալ պահին զբաղվում եմ սցենարական աշխատանքներով՝ կինոսցենարիստ եմ: Ի դեպ՝ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սցենարը ես եմ գրել, սակայն, ցավոք սրտի, գրածս սցենարը այնպիսի փոփոխությունների էր ենթրակվել, որ ուղղակի իմ գրած պատմությունը չեմ ճանաչել:

Արդեն  շատ երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեք բնակվում, ի՞նչը Ձեզ տարավ Հայաստանից:

Հայաստանը լքելուս պատճառն այն էր, որ «քյաբաբ» մտածելակերպը ներխուժեց ամեն ոլորտ եւ այլեւս դա դուրս չեկավ:

Արսեն, միայն վերջերս տեղեկացանք, որ եկել էիք Հայաստան՝ մասնակցելու «Մեր բակը» ֆիլմի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Իսկ առհասարակ, հաճա՞խ եք գալիս Հայաստան, որի մասին հանրությունը տեղյակ չի լինում:

Իհարկե, ամեն տարի էլ գալիս եմ Հայաստան. Թող հայությունը ներող լինի ինձ, որ այդ բացառիկ լուրը չեմ հրապարակում:

Չե՞ք ցանկանում կրկին  նկարահանվել, հատկապես, որ հայկական արտադրության ֆիլմերը գնալով ընդլայնում են իրենց սահմանները, իսկ վերջին  շրջանում շատացել են նաեւ հայ-ռուսական համատեղ ֆիլմերը: 

Այդ ոլորտում առաջարկ չեմ ունեցել, բայց հաճույքով կմասնակցեմ: Հիմա անգամ մտքեր ունեմ ինքնուրույն ֆիլմ նկարահանել Հայաստանում, տեսնենք, ինչպես կստացվի:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее