Պետք է նշել, որ հայկական շոուբիզնեսն իր ստեղծման օրից հասցրեց մի քանի գրավիչ տղերքի ծնունդ տալ, բայց այնպես ստացվեց, որ նրանց մի մասն իր կյանքը կառուցեց ՀՀ-ի սահմաններից դուրս:
1. Ernest The Best
Այս երգիչն իր պրովակացիոն կերպարով, երգերով, անընդհատ ասեկոսեների կենտրոնում հայտնվելուց զատ ունի ևս մեկ հատկանիշ, որը նրան առանձնացնում է: Եթե մի կողմ դնենք վերոնշյալ հանգամանքները ու մի պահ վերանանք իրականությունից, ապա պետք է խոստովանել, որ Էռնեստը շատ բարետես երիտասարդ է: Հիմա նա Միացյալ Նահանգներից է նայում հայկական արեգակին:
2.Հայկ Կասպարով
Հայկն էլ միանգամից հայտնվեց ուշադրության կենտրոնում: Նրա կերպարը միանգամից խոսակցությունների ու համեմատությունների տեղիք տվեց: Մասնավորապես նրան համեմատում էին Դիմա Բիլանի հետ: Հիմա Հայկն ամուսնացել է ու ապրում է Գերմանիայում:
3.Նորո
Նորոն նույնպես որոշեց, որ Հայաստանը պետք է սիրել հեռվից: Նա ամուսնացավ և գնաց Միացյալ Նահանգներ ու ժամանակի ընթացքում դարձավ ավելի բարետես տղամարդ: Հուսով ենք Միշոն կմնա հայրենիքում :
Աղբյուրը`bibar.am