▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կստորագրի՞ասոցացման համաձայնագիրը.Ուղիղ Միացում

Բրյուսելում  մեկնարկում  է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝  խորացնելու կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Այս գագաթնաժողովին սպասվում է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի կնքում Հայաստանի հետ: 

Հիշեցնենք, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց՝ 2017-ի մարտին, Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը քիչ հավակնոտ է, քան Ասոցացման համաձայնագիրը:

Գագաթնաժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее