▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին. Զաս

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը չի քննարկվել ՀԱՊԿ-ում, քանի որ Երևանը չի դիմել կազմակերպությանը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ: «Մենք ի սկզբանե կողմ ենք եղել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Այդ դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Զասը։

«Մենք մեծ աշխատանք ենք տարել դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք ունենք հավաքական անվտանգության մասին բազային պայմանագիր, որտեղ հստակ ամրագրված են այս կամ այն պետությանն օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ-ի հնարավորությունների գործարկման պայմաններն ու կարգը»,- հայտարարել է Զասը։ 4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է մեր պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով նրան անհապաղ օգնություն է ցուցաբերվում, այդ թվում՝ ռազմական։ «Այս իրավիճակում Հայաստանի կողմից որևէ դիմում չի եղել՝ ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել և չենք դիտարկել»,- նշել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ կան պայմաններ` խաղաղ ճանապարհով հակամարտության ամբողջական կարգավորման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее