▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ԲՈՒՀ-ում սովորողների առումով 122 երկրների մեջ սկզբից 4-րդն է, աշխատանքի ընդունելու առումով՝ վերջից 4-րդը

«Պետության ազգային անվտանգության երաշխիքը կրթությունն է, իսկ թե գործող իշխանության կողմից ի՞նչ է արվել այս ուղղությամբ, բոլորը գիտեն: Վերջերս տնտեսական մեծ ֆորում էր, ներկայացվեց նաև տարբեր երկրների կրթության վերաբերյալ զեկույց, որտեղ Հայաստանը ԲՈՒՀ-ի դիպլոմ ունեցող քաղաքացիների թվով 4-րդը կամ 5-րդն էր, իսկ աշխատաշուկայում մասնագիտությունների զբաղվածության չափորոշիչով 122 երկրների մեջ վերջից 4-րդն էր: Սա նշանակում է, որ միջին մասնագիտական ու բուհական կրթությունը շուկային համապատասխան կադրեր չի տալիս: Իհարկե, աշխատատեղերի խնդիր էլ կա, բայց բոլորդ էլ լսել եք գործատուի բողոքը.«Ունեմ աշխատատեղ, բայց չեմ գտնում համապատասխան մասնագետ»»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդում կարևոր է ընդգրկել գործատուների.

«Իսկ մեզ մոտ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահ լինում են ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարներ և այլն: Ի՞նչ կապ ունեն նրանք: Ինչո՞ւ պետք է քաղաքականացնել: Այս առումով ես շատ լուրջ առաջարկներ ունեմ»,-ընդգծեց  Անահիտ Բախշյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее