▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը բարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 96-րդ տեղը

Հայաստանը բարգավաճ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշում 149 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը։

Ընդհանուր վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 96-րդ տեղ։ Սակայն սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։

Հայաստանը լավագույն ցուցանիշներ է գրանցել կրթության եւ անվտանգության ոլորտում, ամենացածր ցուցանիշները սոցիալական կապիտալի մակարդակում են։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է կրթության ոլորտում։

Հարեւան Վրաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ։ Աշխարհի լավագույն բարգավաճող երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее