▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան» խմբակցության աթոռներից մեկը դատարկ է

«Հայաստան» խմբակցության աթոռներից մեկը դատարկ է

Արթուր Սագսյանի աթոռն այսօր թափուր է, որովհետև կեղծ մեղադրանքներով անազատության մեջ է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում:
Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:
Ի՞նչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի: Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:
Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբանտարկյալներին»:

***

«Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են»,- ԱԺ նիստի մեկնարկին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներին։ «Պետք է արձանագրել, որ ժողովրդական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է։ Քաղաքական հետապնդումները ոչ միայն կալանավորվածներին, այլ նաև ապօրինի քրեական հետապնդումներին են վերաբերում։ Մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց արժանապատվությունն ու ճշմարտությունը հաստատելու համար։ Պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում»,- ասաց Մինասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее