Մարքեթոլոգ Ալֆրեդ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի ակտիվ քննարկվումա Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը և այլն, էդ ֆոնի վրա մի հատ շատ բարի բան առաջարկեմ անենք էլի միասին, որի համար ինձ պետք է ավելին քան 14,000 մարդու օգնություն ովքեր կլինեն ստադիոնում և հիմա տարածելու համար։
Շատերդ երևի կիմանաք, որ շաբաթներ առաջ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգո Ժոտան վաղաժամ հրաժեշտ տվեց մեզ։
Ժոտան Պարտուգալիայում կրում էր 21, իսկ Լիվերպուլում 20 համարի մարզաշապիկը ու ես առաջարկում եմ, որ ստադիոնում ամբողջ 20 ու 21-րդ րոպեների ընթացքում` 120 վայրկյան շարունակ, ծափահարենք անդադար՝ ի հիշատակ Դիոգո Ժոտայի։
Նա, Պորտուգալիան ու ամբողջ ֆուտբոլային աշխարհը արժանիա նման հարգանքի ու ստեղ կապ չունի մեր մրցակցությունը։
Ես սրա մասին կգրեմ նաև խաղից առաջ, իսկ հիմա խնդրում եմ տարածել որ հնարավորինս շատ մարդ տեսնի»։