▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան՝ երկիր, որտեղ Արարատն է կանգնած». ԱՄՆ նախագահ Ջեյմս Մեդիսոն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱՄՆ Նախագահ Ջեյմս Մեդիսոն. «Հայաստան՝ երկիրը, որտեղ Արարատն է կանգնած»։

Իր էսեյներից մեկում (բնության օրենքների վերաբերյալ՝ 10 նոյեմբեր 1791թ․) ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը, չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնը՝ նկարագրելով բուսական աշխարհը գրում է․ «Տոուրնեֆորտը (Ֆրանսիացի կենսաբան) Արարատ լեռան վերին հատվածում հայտնաբերել է այնպիսի բույսեր, որոնք աճում են Լապլանդիայում, ավելի ցածր այնպիսինները, որոնք Շվեդիայում են աճում, առավել ցած Ֆրանսիայում, ապա Իտալիայում աճող բույսերն են, իսկ ստորոտի բույսերը աճում են Հայաստանում, երկիր որտեղ Արարատ լեռն է կանգնած»։

Իհարկե, սա գիտական աշխատություն է, ունի բացառապես ակադեմիական նշանակություն՝ այն էլ ոչ քաղաքագիտական, այդուհանդերձ Մեդիսոնի այսքան օբյեկտիվ պատկերացումը մեր տարածաշրջանի մասին միայն ողջունելի է։

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее