▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Նա գրում է․ «վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան: Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում»։

Դիտեք նաև՝ մեր արխիվից․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее