▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Հայաստան» անունը միջազգային մամուլում հայտնվում է ամենատգեղ ու խուլիգան ձևակերպումներով»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե մեզ թվում է, թե ոմն մեկի խուլիգանական լեքսիկոնով հագեցած ու հայհոյանք պարունակող ամենօրյա գրառումները մենակ մենք ենք տեսնում, մենք չարաչար սխալվում ենք։ Գերագույն գլխավոր «ստատուսչին» պետության ղեկավար է, ցավոք՝ մեր պետության, ով հայտնվում է «Եվրոնյուսի» լրահոսում ամենազազրելի վերնագրերով։ Հայաստան անունը միջազգային մամուլում հայտնվում է ամենատգեղ ու խուլիգան ձևակերպումներով։ Իսկ ամենից աբսուրդն այն է, որ դրանից ամաչում ենք բոլորս, բացի իրենից․․․
Դեռ «Եվրոնյուսի» խայտառակությունն էլ մի կողմ, նրա գրածները որպես ՀՀ-ից եկող լրահոսի մաս, որպես պետության ղեկավարի խոսք, կարդում են տարբեր մայրաքաղաքներում։ Ու հետո ինչ-որ ղեկավար պետք է նման գրառումների հեղինակի հետ որևէ լուրջ հարցի շուրջ բանակցություն վարի՞…
Ինքը հավանաբար հաճույք է ստանում մեզ ու մեր պետությունը խայտառակելուց։ Ինքը կաթողիկոսի դեմ չի պայքարում, անգամ արդեն Եկեղեցու դեմ էլ չի պայքարում, իր պայքարն ուղղված է հայոց պետականության դեմ ու մղվում է հանուն Հայաստանի ստորացման ու նսեմացման․․․
Բայց ինքը մոռացել է՝ ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ հավերժ է լինելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее