nyut.am-ը գրում է. Մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքի խանութներում հայ զինվորի օրապահիկ պահածոների վաճառքի փաստով: Այդ պահածոների վրա հայերեն գրված է.«Վաճառքի ենթակա չէ, համարվում է զինվորի բաժին»: Ո՞ր սրիկան է իրեն թույլ տվել գողանալ ու վաճառել հայ զինվորի օրապահիկը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել տեղեկատվությունը: Հարցի բացահայտմանը լծվել են նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը, մեր դեսպանը Լեհաստանում: Վերջինս պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը` ՀՀ ԶՈւ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու և ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու խնդրանքով:
Իսկ մերոնք էլ այստեղ ձեռքները ծալած նստած չեն: Ըստ մեր ունեցած տեղեկատվության, ստուգվում է առավել շոշափվող մի վարկած: Հնարավոր է, որ վաճառողի հետքերը տանեն դեպի Չարենցավան: Բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը Լեհաստանի հետ առնչվում է միայն… Չարենցավանով:
ՊՆ-ին պատկանող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը դեռևս 2013 թվականից հանձնվել է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմաարդյունաբերական ընկերությանը: Այն ստեղծվել է լեհական Lubawa ընկերության և «Չարենացավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի արդյունքում:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում