▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինծառայողները տեռորիստների են հայտնաբերել և ձերբակալել

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է: Այս օրն է նշվում նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: 2001 թվականին ձևավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առջև ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ:

Դրանցից կարևորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: «2007 թվականից խաղաղապահ գումարտակը վերակազմավորվել է բրիգադի, որովհետև մեր առջև դրված առաջադրանքների թիվն ու ծառայության ձևերը մեծացել էին:

Բրիգադը մասնակցում է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստվածության բոլոր ծրագրերին և առաջին հերթին կատարում ենք ՀՀ ԶՈւ առջև դրված խնդիրները: Մասնակցում ենք ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ենթակայության ներքո իրականացվող վարժանքներին, որոնց հիմքում խաղաղապահության ծրագրերն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Գեներալ-մայորի փոխանցմամբ՝ 2004 թվականի փետրվարից Կոսովոյում՝ հունական գումարտակի կազմում, սկսվել է իրենց առաջին աշխատանքը: Այն ավարտվել է 2011 թվականին, վերականգնվել 2012 թվականին՝ արդեն ԱՄՆ ԶՈՒ կազմում: Այս պահին օդանավակայանի և անցագրային կետի անվտանգությունն են ապահովում:

2005-2008 թվականին հայ խաղաղապահները եղել են Իրաքում: 2010 թվականից մեր խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են Աֆղանստանում:

«2012 թվականից հայ խաղաղապահները տեղափոխվել են Քաբուլ և իրականացնում են այդ տարածքի անցագրային կետերի անվտանգությունը, որոնք ամենախոցելի են՝ այս կետերում են գործում մահապարտները: Քունդուզի օդանավակայանում ծառայության ընթացքում երկու տեռորիստ հայտնաբերվել և ձերբակալվել են մեր զինծառայողների կողմից: Հետագայում պարզվեց, որ այստեղ պետք է ժամանեին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ»,-նշեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Պարզվում է՝ մեր զիծառայողները բացի իրենց բուն գործից նաև դեսպանի դեր են կատարում:

«Մերոնք պարել ու բացատրել են «Բերդ», «Յարխուշտա» պարերի նշանակությունը»,-ընդգծեց  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարը:

Արթուր Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի խոշոր զորավարժություններ են անցկացվելու:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее